Այսօր երկու իրանական ինքնաթիռ արտակարգ վայրէջք են կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում:
Ինքնաթիռներից մեկը` Airbus A300-ը, իրականցնում էր Թեհրան-Ստոկհոլմ չվերթը: Ինքնաթիռը խնդիրներ է ունեցել շարժիչի հետ, որի հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում և այժմ օդանավի շարժիչը զննում են մասնագետները:
Ինքնաթիռում է եղել 236 ուղևոր կար`չհաշված անձնակազմը: Տուժածներ չկան:
Ավելի վաղ առավոտյան մեկ այլ ինքնաթիռ նույնպես վայրէջք էր կատարել Ստամբուլի օդանավակայանում: Mahan Air ընկերությանը պատկանող մեկ այլ A300 ինքանթիռ, որում 209 ուղևոր կար, իրականցնում էր Դյուսելդորֆ-Թեհրան չվերթը: