ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրումը այլևս անդառնալի իրականություն է, այս մասին «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքերով` տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը գնալով մեծանում է, իսկ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկկողմանի գործընթաց է, որն իրականություն է դառնալու: