Վրաստանի Թքիբուլի շրջանում գտնվող հանքահորում այսօր պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 7-ը տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ են ստացել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հանքահորի սեփականատերերի խոսքերով` պայթյունը մեթանի այրման հետևանք է:
Հանքահորի սեփականատերերն են հոգալու պայթյունի հետևանքով զոհվածների հուղարկավորության, ինչպես նաև տուժածների ապաքինման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Պայթյունի վայր են ժամանել փրկարարներ և Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ում խոսքով` հետաքննություն է իրականացվելու պատահածի պատճառները բացահայտելու համար, իսկ հանքահորում ուժեղացվելու են անվտանգության կանոնները: