Բրազիլական Դորադուս քաղաքը զրկվել է քաղաքային իշխանություններից:
Քաղաքապետարանի 27 անդամներ` քաղաքապետի գլխավորությամբ, ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով, հաղորդում է BBC News-ը:
Հետաքննության տարբերակով` Դորադուսի քաղաքապետ Արի Արտուզին շատ խոշոր կոռուպցիոն ցանցի ղեկավար է: Նա և նրա համակիրները քաղաքապետարանում կնքված բոլոր գործարքներից 10% շահույթ են վերցրել: Այս գումարներն օգտագործվել են նախընտրական արշավների և տեղական չինովնիկներին կաշառելու համար: