Home / Армения / «Հայաստանի կանգնեցված պահերը» լուսանկարների միջոցով

«Հայաստանի կանգնեցված պահերը» լուսանկարների միջոցով

Սեպտեմբերի 9-ին ժամը 13:30-ին Երևւանի պետական համալսարանում կմեկնարկի լուսանկարիչներ Աշոտ Պողոսյանի և Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագրով, հաղորդում է ցուցահանդեսի նախաձեռնող խումբը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն լուսանկարիչների` վերջին ամիսներին արված լավագույն լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան և պատմամշակութային վայրերի առօրյայում տեղի ունեցող տարբեր դրվագների պատկերներով: