Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով Նյու Յորք է մեկնել Միացյալ Ազգերի Կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար, տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «խոսելուց առաջ պետք է մտածի»:
Պատասխանելով Քլինթոնի այն հայտարարությանը, թե Իրանը հետզհետե ավելացնում է իր սպառազինությունը, Ահմադինեժադն ասել է.
«Չեք կարծում, որ պետքարտուղարը պետք է փոքր-ինչ մտածի այս տեսակի հայտարարություններ անելուց առաջ»:
Իրանի նախագահը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին ազատել իրանցի քաղաքացիներին, նրանից հետո, երբ Թեհրանն ազատել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն: Նախագահի խոսքով` Վաշինգթոնը պետք է մարդասիրական քայլ իրականացնի և ազատ արձակի իրանցի ապօրինի ձերբակալվածներին, հաղորդում է BBC-ն: