Artbridge գրախանութ-սրճարանը «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում կազմակերպում է գրքերի ցուցահանդես-վաճառք «Ջազվե» սրճարանի տարածքում հոկտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին: Հոկտեմբերի 2-ին նախատեսված է նաև հանդիպում ժամանակակից հայ գրողների հետ:
Միջոցառմանը հրավիրված են տարբեր հեղինակներ, ինչպես, օրինակ, Երվանդ Պետրոսյանը, Յուրի Սահակյանը, Կարինե Խոդիկյանը, Ռազմիկ Դավոյանը, Վահրամ Սահակյանը և այլոք:
Միջոցառման նպատակը մեկն է` ներկայացնել հայ հեղինակներին և այդկերպ խթանել գրքի պրոպոգանդան, նված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: