Կենտրոնական Ասիայում և Կովկասում Volvo Trucks ընկերության ներկայացուցչությունը Spayka ընկերության հետ 100 բեռնատար ավտոմեքենա տրամադրելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել: Նշենք, որ Spayka ընկերությունը Հայաստանում ամենախոշոր ավտոմեքենաներ փոխադրող ընկերություններից է: 45 մեքենա արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան, իսկ մնացած 55-ը Հայաստանում կլինեն 2011 թվականի առաջին եռամսյակում:
Spayka ընկերությունը զբաղվում է մեքենաների փոխադրումներով Եվրոպայում և ԱՊՀ տարածքում: Այն Հայաստանի միջազգային փոխադրումների ասոցիացիայի անդամ է, ինչ ընկերությանն իրավունք է տալիս օգտագործել TIR CARNET միջազգային գրքույկները: