«Սոցիալական ցանց» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Facebook-ի ստեղծմանն ու 20-ամյա միլիարդատերերի ի հայտ գալուն, շաբաթ-կիրակի օրերին Հյուսիսային Ամերիկայի տարածքում առաջատար է ճանաչվել` հավաքելով 23 միլիոն դոլար, հաղորդում է Boxofficereport.com-ը: Նշենք, որ ֆիլմի բյուջեն 40 միլիոն դոլար է կազմել:
Ֆիմի հիմքում ընկած է Բեն Մեզրիչի «Ակամա միլիարդատեր. Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմություն» ստեղծագործությունը: Facebook սոցիալական ցանցի իրական հիմնադիրներին մարմնավորում են Ջեսի Այզենբերգը, Ջասթին Թիմբերլեյքը, Բրենդա Սոնգը, Էնդրյու Գարֆիլդը:
Ֆիլմի հիմքում ընկած է այն գաղափարը, թե ինչպես ընկերությունը կարող է վերածվել թշնամության, երբ խոսք է գնում մեկ միլիարդ դոլարի մասին:
Facebook-ի հիմնադիր և գլխավոր մենեջեր Մարկ Ցուկերբերգը ֆիլմն անվանել է «հորինվածք» և հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել այն:
Հետաքրքիր է, որ Այզենբերգը, ով մարմնավորում է Ցուկենբերգին և երբեևէ չի հանդիպել նրան, հիանալի կրկնօրինակում է նրա ձայնը` ուսումնասիրելով միայն ինքնապատասխանիչի և Youtube-ի նյութերը:
Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Forbes ամսագրի տվյալներով` Ցուկենբերգն ավելի արագ է ավելացնում իր միլիոնները, քան մյուս միլիարդատերերը: Մեկ տարվա ընթացքում նրա գումարները եռապատկվել են` հասնելով 6,9 դոլարի: Այս ցուցանիշով Ցուկենբերգը գերազանցել է Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսին:
Ցուկենբերգի կարողությունը գնահատվում է 24 միլիարդ դոլար: