Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասյեն և Իգոր Պոպովը Բաքվից մեկնել են Նախիջևան, որտեղ հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը: Նրա խոսքով` Նախիջևանից հետո համանախագահները կմեկնեն Երևան:
Քանի որ Նախիջևանը չունի Ադրբեջանի հետ ցամաքային սահման, համանախագահները մեկնելու են հանդիպման ինքնաթիռով: