Երեկ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ներկայացուցիչ, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի տարածած նամակից հետո, որում, նա նշել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հանդիպել իր հետ, «Ժամանակ» օրաթերթը զանգահարել է նամակի հեղինակին և մեկնաբանություններ խնդրել:
Գորան Լինդբլադը նշել է, որ նամակը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հանձնելուց հետո իր վրա հարձակվել է Հայաստանի հարցով մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը:
«Պրեսկոտն իրեն շատ ավելի հայի պես պահեց, քան հայերը: Նա շատ զայրացավ, և ես չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է Պրեսկոտը զայրանա այդ նամակի կապակցությամբ: Նա, փաստորեն, հարձակվեց ինձ վրա` այս նամակի պատճառով», – ասել է Լինդբլադը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես Լինդբլադը կգնահատի հայաստանյան պատվիրակության գործունեությունը ԵԽԽՎ-ում, շվեդ պատգամավորը պատասխանել է.
«Ինչպես ես գրել եմ իմ նամակում` նրանք հասուն չեն ժողովրդավարության համար»: