Հաջորդ տարվա ընթացքում Վրաստանի իշխանությունները մտադիր են որոշակի փոփոխություններ իրականացնել` կապված վարորդական իրավունքի հետ:
Վրաստանում մոտ մեկ տարուց վարորդներն այլևս պարտավորված չեն լինի իրենց մոտ պահել վարորդական իրավունքը, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի խոսքերը:
«Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները միայն հարցնելու են վարորդի անուն-ազգանունը և համակարգչով ստուգելու են վարորդի ով լինելը: Սա բյուրոկրատիայի նվազեցմանն ուղղված հերթական քայլն է: Որքան քիչ պետությունը միջամտի քաղաքացու անձնական կյանքին, այնքան լավ կլինի ողջ հասարակության համար»,- հայատարարել է Մերաբիշվիլին: