Հոկտեմբերի 11-ին Ֆիլադելֆիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ մերկ մարդ է հայտնվել: 24-ամյա Խուան Ռոդրիգես Ջեյմսն իր այս արարքի համար կարող է 1 միլիոն դոլար ստանալ բրիտանացի միլիարդատեր Ալկի Դեյվիդսից:
Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին միլիարդատերը խոստացել էր մեկ միլիոն դոլար վճարել այն մարդուն, ով մերկ վիճակում կհայտնվեր նախագահ Օբամայի առաջ, մարմնին կգրեր միլիարդատիրոջ կողմից առաջարկված կայքի անունը` գովազդային նպատակներով և այդ անունը 6 անգամ կբացականչեր, հաղորդում է Weekly Standard-ը:
Ջեյմսը որոշել է այդ քայլին դիմել, իսկ հատուկ ծառայության աշխատակիցները միանգամից ձերբակալել են նրան:
Դեյվիդսը հայտարարել է, որ երբ նա տեսնի երիտասարդի իրականացրած արարքի տեսահոլովակը, պատրաստ է վճարել խոստացված գումարը, այն էլ` կանխիկ: