Forbes ամսագրի տվյալներով փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը գլխավորում է ամենահարուստ մահացած մարդկանց վարկանիշային աղյուսակը:
Ընթացիկ ֆինանսական տարում Ջեքսոնը 275 միլիոն դոլար է աշխատել է, ինչն ավելին է, քան այս տարի աշխատել են գործող երգիչներ Լեդի Գագան, Մադոննան և Ջեյ Զին միասին:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնակում ռոքի արքա Էլվիս Փրեսլին է, ով 60 միլիոն դոլար է աշխատել, իսկ երրորդ տեղում` «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Ջոն Թոլքիենն է` 50 միլիոն դոլար եկամուտով:
Աղյուսակում են հայտնվել նաև Ջոն Լենոնը (5-րդ տեղ և 17 միլիոն դոլար) և Ալբերտ Էյնշտեյնը (8-րդ տեղ և 10 միլիոն դոլար):