Home / Հայաստան / Հայ զինվորը զոհվել է դիպուկահարի գնդակից

Հայ զինվորը զոհվել է դիպուկահարի գնդակից

Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ. Ստեփանակերտի զինկոմիսարիատ):

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը», – ասված է ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ: