Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը` Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ, հայտնում է Հահաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան:
Մրցավարի օգնականները կլինեն Անդրեա Պադովանը և Ռոբերտո Մարիա Ռոմանյոլին: 4-րդ պաշտոնյան կներկայացնի Հայաստանը:
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: