ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:
Երևանյան ցուցահանդեսին իրենց ապրանքատեսականիով հայկական մի շարք ընկերությունների հետ ներկայացել են Ռուսաստանի Դաշնության տասնութ տարածաշրջաններից ժամանած մոտ յոթանասուն ընկերություններ: Արդյունաբերական ցուցահանդեսում տաղավարներ ունեն նաև Հայաստանի մարզերը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: