Նոյեմբերի 3-ին Հունաստանն արգելք է մտցրել ողջ միջազգային փոստի վրա, հաղորդում է AFP-ն: Փոստի վրա գործող արգելքn ուժի մեջ է լինելու 48 ժամ. Այդ ընթացքում իշխանության ներկայացուցիչները մանրակրկիտ հետազոտության են ենթարկելու ստացված ծանրոցները:
Արգելքի պատճառ է դարձել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներին Հունաստանից ուղարկված ռումբ պարունակող ծանրոցները, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի համար նախատեսված ծանրոցները:
Հայտնի է, որ պայթուցիկ նյութի պատրաստման համար օգտագործվել է հրավառության համար նախատեսված նյութերը:
Նշենք նաև, որ ռումբերով ծանրոցներ ուղարկվել են նաև Աթենքում գտնվող այլ երկրների դեսպանատներ:
Ստուգման են ենթարկվելու նաև օդանավակայանները: