Թուրքիայում ԱՄՆ-ը նախկին դեսպան Էրիկ Էդելմանը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և նրանց ղեկավարած կուսակցությունը: Այս մասին հաղորդում է Cumhurriyet թերթը:
Էդելմանի խոսքով` իշխանության ղեկին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին շրջանում էլ ավելի ցայտուն է դրսևորում բռնապետական միտումները, իսկ մամուլը և զինվորականներն իշխանությունների կողմից անընդհատ ենթարկվում են ճնշումների:
Նախկին դեսպանը նշել է, որ որոշ հարցերում Թուրքիային աջակցություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ը, ինչը սխալ է և պետք չէ աչք փակել Թուրքիայի գործողությունների վրա:
«Մենք լուրջ քաղաքական և բարոյական ռիսկի ենք դիմում: Ես կարծում եմ, մենք պետք է դադարենք փչացնել Թուրքիայում իշխող կուսակցությանը», – հայտարարել է Էդելմանը: