Home / Армения / WikiLeaks-ը կրկին անհասանելի է դարձել

WikiLeaks-ը կրկին անհասանելի է դարձել

Wikileaks.org կայքը, որտեղ ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանջը հրապարակում է ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, արդեն մի քանի ժամ է, ինչ անհասանելի է: Միջազգային մամուլն առայժմ տեղեկություններ չունի, թե ինչ է տեղի ունեցել կայքի հետ և երբ այն հասանելի կդառնա:

Հիշեցնենք, որ նույն իրավիճակն էր ստեղծվել դեկտեմբերի 1-ին, երբ Wikileaks.org կայքի վրա բազմաթիվ հակերային հարձակումներ էին տեղի ունեցել տարբեր երկրներից:

Դրանից հետո Ասանջը որոշել էր փոխել կայքի սերվերները, և Amazon ընկերությունը հայտարարել էր, որ կտրամադրի իր գերհզոր սերվերները WikiLeaks-ին: Հետագայում Amazon-ի ղեկավարները հրաժարվել էին այդ գաղափարից, իսկ Ասանջը, այունամենայնիվ, տեղափոխել էր կայքը նոր սերվերի վրա և երեկ շարունակել փաստաթղթեր հրապարակել: Դեկտեմբերի 2-ին հրապարակած փատաթղթերից մի քանիսը վերաբերում էին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, ում ԱՄՆ-ը դիվանագետներն իրենց նամակում բավական տհաճ կերպով են ներկայացրել:

Tekali Taxi