2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 3104505.5 մլն. դրամ, իսկ այս տարվա 11 ամիսների արդյունքում տնտեսական աճը կազմել է 2,6 տոկոս: Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):
Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 8.1 տոկոսով: 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 1.6 տոկոս:
Միջին անվանական աշխատավարձը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 106238 դրամ, ընդ որում` պետական հատվածում միջին աշխատավարձն է 85576 դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 132760 դրամ: Հոկտեմբեր ամսվա նկատմամբ նոյեմբեր ամսին միջին աշխատավարձի աճը կազմել է 0.9 տոկոս: