Գլխավոր / Հայաստան / Նախնական տվյալներով` Իրանի վթարի զոհերի թվում հայաստանցիներ չկան

Նախնական տվյալներով` Իրանի վթարի զոհերի թվում հայաստանցիներ չկան

Կիրակի երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվում, ըստ նախնական տվյալների, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախնական տվյալներով` վթարի հետևանքով զոհվածների թվում հայաստանցիներ չկան, սակայն տեղեկատվությունն առայժմ ճշտվում է, և ավելի հստակ կարող ենք ասել ավելի ուշ»,- ասել է Բալայանը:

Ըստ Իրանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչների` Թեհրանից Ուրմիա ուղևորվող ինքնաթիռի վթարի պատճառ, հավանաբար, դարձել են վատ եղանակային պայմանները: Օդաչուն չի կարողացել վայրէջք իրականացնել առաջին փորձից, որի ժամանակ էլ ինքնաթիռն ընկել է օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը,  դժբախտ պատահարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 77-ի, վիրավորներինը` 26-ի:

Այժմ փրկարարաական աշխատանքերը շարունակվում են եղանակային ծանր պայմաններում:

Լուսանկարը` IRNA գործակալության

Tekali Taxi