Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Թունիսում տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով պաշտոնանակ արված նախագահ Զին Աբիդին Բեն Ալին ընտանիքի հետ գտնվում է իրենց երկրում, հաղորդում է BBC-ն:
«Թունիսում արտակարգ դրություն է հայտարարված և գործում է պարետային ժամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է Թունիսի վարչապետ Մուհամեդ Գանուշին:
Հիշեցնենք, որ Զին Աբիդին Բեն Ալին, ով ղեկավարել է Թունիսը 1987 թվականից, ստիպված է եղել լքել երկիրը զանգվածային անկարգությունների հետևանքով: