Գլխավոր / Հայաստան / Իրանում ներել են մահապատժի դատապարտված կնոջը

Իրանում ներել են մահապատժի դատապարտված կնոջը

Իրանի իշխանությունները դադարեցրել են ամուսնու սպանության մեջ մեղավոր ճանաչված 43-ամյա Սաքինե Մուհամեդի Աշտիանիի մահապատժի վճռի իրականացման գործընթացը:

«Քարկոծման միջոցով մահապատիժ իրականացնելու վճիռը չի կիրառվել Սաքինե Աշտիանիի նկատմամբ և ներկայումս գործընթացը դադարեցված է, սակայն կինը դատապարտված է 10 տարվա ազատազրկման»,- հայտարարել է Իրանում մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆին ուղղված նամակում, հաղորդում է «Ինտերֆակս» գրծակալությունը:

Պատգամավորը պարզաբանել է, որ քարկոծման միջոցով մահապատժի ենթարկելու վճիռը հանվել է այն բանից հետո, երբ սպանվածի բարեկամները հայտարարել են, որ ներել են մեղադրյալին:

Tekali Taxi