ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համմարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Սեյրան Օհանյանը և Թոմաս Համմարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ:
Նշենք, որ 2010 թվականի երկրոդ կեսի ընթացքում հայկական բանակում սպանությունների մի շարք աղմկահարույց դեպքեր են գրանցվել, որոնք դժգոհության մեծ հասարակական ալիք են բարձրացրել` լայնորեն լուսաբանվել են մամուլում: