Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր դժգոհությունն է արտահայտել հակակառավարական քարոզչությամբ զբաղվող իրանական ընդդիմադիր ռեժիսոր Ջաֆարա Պանահիի նկատմամբ կիրառված դատավճռի առնչությամբ, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Նախագահի վարչակազմի ղեկավար Էսֆանդիյարա Ռահիմ-Մաշեի խոսքով` Իրանի նախագահին առավել անհանգստացրել է 20 տարով ռեժիսորի գործունեության կասեցման հանգամանքը:
Արգելքը տարածվում է նաև սցենարների ստեղծման, արտասահմանյան ուղևորությունների և մամուլի հետ հաղորդակցման վրա: Այս ամենից զատ, որպես կանխարգելման միջոց է ընտրվել նաև 6 տարվա ազատազրկումը: