Home / Հայաստան / «ՉԻ». Քաղաքապետը վարորդին ծեծել է

«ՉԻ». Քաղաքապետը վարորդին ծեծել է

Հունվարի 23-ին Չարենցավանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին` Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, բնականաբար, նորից առաջադրվել է, տեղեկացնում է օրաթերթը:

Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն Մուշեղ Նիկողոսյանն է` նախկին դաշնակը: Հունվարի 16-ին Հակոբ Շահգալդյանն իր ընկերների հետ միասին պարզել է, որ տաքսու վարորդ Սերժիկն ասել է, թե չի ընտրելու Հակոբին: Արդյունքում` գիշերվա ժամը 12:00-ին քաղաքի կայարանամերձ հրապարակում Հակոբն ու իր ընկերները բռնել ու ծեծի են ենթարկել վարորդին, ապա վերջինիս ուղղությամբ մի քանի անգամ կրակել են ու հեռացել: Երբ հաջորդ օրը վարորդի տղան մոտեցել է քաղաքապետին ու փորձել է բացատրություն պահանջել, քաղաքապետն ասել է, թե իր ընկերները ներողություն են խնդրում վարորդից: Գիշերային ժամին կրակոցները լսել են նաև կայարանամերձ հրապարակի հարակից շենքի բնակիչները: Ոստիկանությունն այդ մասին տեղյակ է, թե` ոչ, մեծ հարցական է: