Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարվա գարնանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով` այցի շրջանակներում կանցկացվի ռուս-թուրքական ռազմավարական ծրագրավորման միացյալ խմբի երկրորդ նիստը:
«Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը կմեծացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակը և նոր մակարդակի վրա կբարձրացնի դրանք»,- նշել է նախարարը:
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա` ռազմավարական ծրագրավորման Միացյալ խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով: