ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ բանակում մարդու իրավունքներին առընչվող իրավիճակին:
Նա հատուկ մտահոգություն է հայտնել խաղաղ պայմաններում մահվան, վատ վերաբերմունքի և նվաստացման դեպքերի կապակցությամբ` ընդգծելով այդ դեպքերի մանրազնին քննության, հանցավորների բացահայտման և պատժման անհրաժեշտությունը: Նա քաջալերել է զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ներառյալ կարգապահական ընթացակարգի և արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ստեղծումը:
Համմարբերգը կարևորել է այն հանգամանքը, որ բանակում իրականացվող բացասական երևույթնրի մասին հաղորդագրություն տվողները ապահովագրված չեն, ըստ այդմ` մարդիկ վախենում են որևէ բան ասել:
«Պետք է այս խնդրին լուրջ անդրադարձ լինի և լուծում տրվի»,- ասել է Թոմաս Համմարբերգը: