Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Վարդան Մակարյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:
Երկրի ղեկավարի հրամանագրով` Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը: