Առաջիկա ամիսներին Հայաստան հյուրախաղերի է գալու հայտնի իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը: Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ նրա համերգի տոմսերը թանկ չեն լինելու:
Օրաթերթի տեղեկացմամբ` հյուրախաղերի կազմակերպիչները փորձել են ապացուցել, որ դա հնարավոր է, և որոշել են առավելագույն գին սահմանել 20 հազար դրամը: