Home / Հայաստան / ԱՄՆ-ն կոչ է անում Իրանին հարգել իր քաղաքացիների իրավունքները

ԱՄՆ-ն կոչ է անում Իրանին հարգել իր քաղաքացիների իրավունքները

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են, որ Իրանը շարունակում է անտեսել մարդու իրավունքներն իր երկրում: Դատական գործերը, դատավարությունները և մեղադրական որոշումները շարունակում են աճել առանց թափանցիկության և առանց այն գործընթացային իրավունքների պահպանման, որոնք ամրագրված են Իրանի սահմանադրության մեջ:

«Մենք, մասնավորապես, անհանգստացած ենք վերջերս մահվան դատապարտված Հոլանդիայի և Իրանի քաղաքացիություն ունեցող Զահրա Բահրամիի դեպքով, ում արգելել էին կապ հաստատել հոլանդացի պաշտոնյաների հետ:  Նրա մահվան դատավճիռը մեկն է այն տասնյակ վճիռներից, որոնք կայացվել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Դրանք լուրջ հարցեր են առաջացնում Իրանի կառավարության մոտեցումների վերաբերյալ: Արդյո՞ք այդ մարդիկ դատապարտվել են Միջազգային Կոնվենցիայի քաղաքացիական և քաղաքական իրավունքների համաձայն: Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանի իշխանություններին կասեցնել այս մահապատիժների շարքը, իր քաղաքացիների իրավունքի երաշխավորը լինել և հետևել միջազգային պարտավորություններին», – ասված է ԱՄՆ Պետդեպի հայտարարությայն մեջ: