ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձ է կատարել Եգիպտոսի դեպքերին:
«Չեմ կարծում, որ դա կարող է Հայաստանի համար նախադեպ հանդիսանալ: Ոգևորություն կառաջանա, բնականաբար, սակայն ես կուզենայի, որ մեզ մոտ բոլոր գործընթացները կարգավորվող լինեն, քաոսի չվերածվեն: Քաոսը ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, ոչ էլառավել ևս երկրին օգտակար չէ», – ասել է Արամ Մանուկյանը: