Home / Հայաստան / ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Սթիվի Ուոնդերի օգնությամբ

ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Սթիվի Ուոնդերի օգնությամբ

Հայաստանի կառավարությունը և Գլենդեյլի երաժշտական պրոդյուսերները համերգների շարք են կազմակերպում, որի նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումը երաժշտության միջոցով: Այս մասին հաղորդում է Burbank Leader թերթը:

Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում աշխարհահռչակ երգիչ Սթիվի Ուոնդերի և մի շարք միջազգային ճանաչում ունեցող երգիչների հետ:

Երեքշաբթի հայաստանյան կողմի ներկայացուցիչներն ու Գլենդեյլի երաժշտական պրոդյուսերները 5 տարվա նախագիծ են մշակել, որը կոչվում է «Never again» (Էլ երբեք): Ծրագիրը հայերի ցեղասպանությունը և մարդու իրավունքների ոտնահարման այլ դեպքերը մարդկության ուշադրության կենտրոնում պահելու միտում ունի:

2015 թվականին նախատեսվում է համերգների շարք անցկացնել` նվիրված հայերի ցեղասպանության  100-րդ տարելիցին: Ծրագրի աջակիցներն ասում են, որ այս նախագծի շրջանակներում իրենք ցանկանում են վերջապես ստիպել ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանության հանգամանքը որպես պատմական փաստ:

«Այն, ինչ չի կարող իրականություն դառնալ քաղաքականության շնորհիվ, կարող է կյանքի կոչվել երաժշտության ուժի միջոցով»,- ասել է Գլենդեյլում հիմնադրված «Արվեստագետները` խաղաղության համար» հասարակական կազմակերպության մամուլի խոսնակ Անուշ Հովսեփյանը: