Home / Հայաստան / Պայթյուն Անկարայում. կան զոհեր

Պայթյուն Անկարայում. կան զոհեր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի արդյունաբերական կենտրոններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 30-ը` վիրավորվել, հաղորդում է NTV-ն:

Մայրաքաղաքի Յենիմահալ շրջանի ղեկավար Ֆեթի Յաշարը պատմել է հեռուստաընկերության թղթակցին, որ երեք մարդ զոհվել են Օսթիմ արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Հեռուստաալիքի փոխանցմամբ` փրկարարները փորձում  են դուրս բերել փլատակների տակ մնացած 5 մարդկանց:

Նախնական տվյալների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Բազմահարկ շենքն ամբողջությամբ վնասվել է, հաղորդում է AFP գործակալությունը:

Օսթիմը Անկարայի հիմնական արդյունաբերական կենտրոնն է, որտեղ տեղակայված են հարյուրավոր գործարաններ և արտադրամասեր: