Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը խայտառակ տգեղ է անվանել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չաքրյանին հարց են ուղղել հուշարձանը քանդելու որոշման վերաբերյալ, ինչին ի պատասխան Չաքրյանը նշել է, որ նման հուշարձանը չի կարող հայ և թուրք ժողովուրդներին մերձեցնել:
Թուրքագետի խոսքով` այդ երկու ժողովուրդների մերձեցումը կարող է լինել մի դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բանախոսը նշել է, որ հուշարձանի ապամոնտաժման նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի վարչապետ Էրդողանին և դա քաղաքական և ոչ թե մշակութային խնդիր է.
««Էրդողանը իր բերանից մի բան էր թռցրել` ասելով, որ այդ հուշարձանը շրջակայքում գտնվող մզկիթների մինարեթներից բարձր է»,- ասել է Հակոբ Չաքրյանը և հավելել, որ հուշարձանը կառուցվել է հայկական թաղամասի գերեզմանոցի մոտ և այդ փաստը կարող է հետագայում շահարկման առարկա դառնալ.
«Քանի որ մի քանի ամսից Թուրքիայում ընտրություններ են, Էրդողանը չի ցանկանում հիասթափեցնել ընտրազանգվածին»: