Home / Հայաստան / Բացահայտված է ադրբեջանական Սու-25-ի վթարի պատճառը

Բացահայտված է ադրբեջանական Սու-25-ի վթարի պատճառը

Ըստ նախնական տվյալների` Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Սու-25-ի վթարի պատճառ է դարձել վայրէջք իրականացնելու ընթացքում չբացված հենասահքը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ հինգշաբթի գրոհային ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ուսումնական չվերթ իրականացնելիս: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Երկու օդաչուներն էլ հասցրել են ժամանակին ինքնաթիռից ինքնանետվել:

Նշենք, որ Ադրբեջանում անցյալ տարվա մարտին նմանատիպ միջադեպ էր գրանցվել. վթարի հետևանքով Սու-25-ի օդաչուն զոհվել էր: