«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը արձանագրության խախտում է համարում ԵԽԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ ենթահանձնաժողովի ստեղծումը: Պատգամավորն աննախադեպ է համարել այդ քայլը` նկատի ունենալով Մինսկի խմբի գործունեությունը:
Բացի այդ, Ալավերդյանը նշել է, որ դա Ադրբեջանի ստի վրա հիմնված քաղաքականության արդյունք է, և նկատել, որ այս առումով ադրբեջանական կողմի ներկայացուցիչները շատ ակտիվ են:
Խոսելով ենթահանձնաժողովը բոյկոտելու անհրաժեշտության մասին` պատգամավորն ասել է, որ նախքան բոյկոտելը պետք է գրավոր դիմում ներկայացնել և բացատրել, թե ինչու է հայկական կողմը դեմ ենթահանձնաժողովի ստեղծմանը:
Ըստ Ալավերդյանի` Հայաստանը պետք է առաջ քաշի որոշումը վերանայելու պայմանը: