Քոչարյանը եկավ իշխանության որպես Արցախյան հեղափոխության լիդեր, առաջնորդ, նա կարողացավ հենց այդ առումով որպես «կրեպկի օրեշեկ» բեկում մտցնել տնտեսական զարգացման մեջ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի քաղաքական դաշտում հավանական ակտիվացման մասին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ «մարդիկ քաղաքական գործչին գնահատում են նրանով, թե վերջինս ինչ չի արել»:
«Արածը մոռացվում ա, ամեն ինչ ա մոռացվում, իսկ Մարտի 1-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ, իհարկե, այն մարդիկ, ովքեր հարազատ են կորցրել, ընդդիմություն, որը վիրավորված է նման վերաբերմունքից… բայց բախման պատճառը պետք է գտնենք` Քոչարյա՞նն էր, թե՞ Փաշինյանը, մի հատ էդ հարցին պատասխանենք»,- ասել է Ադիբեկյանը:
Epress.am-ը խնդրել է Ադիբեկյանին կարծիք հայտնել, թե ով է, այնուամենայնիվ, «Մարտի 1»-ի դեպքերի պատճառ հանդիսացել` արդյո՞ք Փաշինյանը:
«Գիտեմ, ինչ որ դու ասում ես, դու ճիշտ ես, բայց առիթն ո՞վ ա տվել, էդ մարդկանց ո՞վ ա բերել»,- ասել է բանախոսը: