2010թ. հուլիսի 28-ին Մարտունիի զորամասում սպանված զինվորոներից մեկի հայրը` Սարգիս Սարգսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ասել է, որ ունի ձայնագրություն, որտեղ մարտունեցի սպաները խոսում են Մարտի 1-ի դեպքերին իրենց զորամասի դերակատարման մասին:
Սարգիս Սարգսյանը երկու հարց է ուղղել ԼՂՀ ՊՆ և ՀՀ ՊՆ ղեկավարներին. «Հայ զինվորը հանգստանալու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եվ երկրորդ հարցս: Եթե զինծառայողը դիրքերում քնած է, ինչպե՞ս է պետք նրանց պատժել»: Սարգսյանը նաև ասել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չստանա այնպիսի պատասխան, որը կբավարարի իրեն, այդ ձայնագրությունը, որը այժմ գտնվում է Ֆրանսիայում բնակվող իր ծանոթի մոտ, տեղադրելու է youtube կամ twitter ինտերնետային ցանցերում: «Հավատացեք, որ այդ ձայնագրությունների մեջ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան»,- մեր թղթակցին ասել է նա: Սարգսյանի որդին և ևս 5 զինծառայող, ըստ նոր վկայության, սպանվել են դիրքերում քնած լինելու հետևանքով առաջացած միջադեպի արդյունքում: