Home / Հայաստան / «Զրույց վարչապետի հետ». վարորդների բողոքում են Գյումրիի հրապարակում

«Զրույց վարչապետի հետ». վարորդների բողոքում են Գյումրիի հրապարակում

Այս պահին Գյումրիի կենտրոնական հրապարակում գնալով ավելանում է ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը: Ինչպես  Epress.am-ին փոխանցեց ակցիայի մասնակից Կարեն Պողոսյանը, ոստիկանները մոտեցել են վարորդներին և 4-5 մարդու հրավիրել են մարզային ոստիկանության բաժին, որպեսզի վերջիններս զանգեն Երևան և փորձեն խոսել պատկան մարմինների հետ:

«Չորս հոգի նրանց հետ գնացին մարզային ոստիկանության վարչություն, իրենց ասեցին, որ եկեք գնանք, զանգենք վարչապետին, կամ այլ պատկան մարմինների, որպեսզի բարձրացնեն իրենց պահանջները: Իսկ պահանջները հետևյալն են` օրենքը թողնել անփոփոխ և մաքսազերծման գինը դարձնեն այնքան, ինչքան Վրաստանում է»,- ասել է Պողոսյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Գյումրիի կենտրոնական հրապարակում կան բազմաթիվ ոստիկաններ, նրանք, ակտիվորեն ժողովրդին համոզում են գնալ իրենց տները և չբողոքել:

Հիշեցնենք, որ մինչ Գյումրիի հրապարակում հավաքվելը վարորդները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, որի հետևանքով լուրջ խցանում էր առաջացել: Վարորդների խոսքերով` իրենք պատրաստվում են այնքան ժամանակ ակցիաներ կազմակերպել, մինչև իրենց խնդիրներին լուծում չտրվի:

Լուսանկարը` galatv.am