Այսօր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում զանգվածային գործադուլ է սկսվել: Գործադուլը կազմակերպել է ընդդիմադիր Բանգլադեշի Ազգայնական Կուսակցությունը (ԲԱԿ), որը մեղադրում է կառավարությանը պետության անարդյունավետ ղեկավարման մեջ:
Հազարավոր ոստիկաններ վերահսկում են մայրաքաղաքի փողոցները: Դպրոցներն ու առևտրային կենտրոնները փակ են:
Երկրի վարչապետ Շեյխ Հասինան հերքում է ընդդիմադիրների մեղադրանքները` նշելով, որ ԲԱԿ-ը պարզապես ցանկանում է ապակայունացնել երկիրը:
Դաքայի ոստիկանության աշխատակիցները պատմել են, որ կիրակի նվազագույնը 8 ավտոբուսներ է վառվել մինչ բուն գործադուլի մեկնարկը, բացի դա, Դաքայի համալսարաններից մեկում ինքնաշեն ռումբ է պայթել, որի արդյունքում երկու մարդ է վիրավորվել:
Կիրակնօրյա անկարգությունների արդյունքում 5 մարդ է ձերբակալվել, որոնց թվում է եղել նաև ԲԱԿ-ի անդամներից մեկը: