Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհդրի նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Wikileaks կայքի կողմից գաղնտնազերծված և Руссский репортер պարբերականի կողմից հրապարակվող Հայաստանին վերաբերող բացահայտումներին:
«Կարծում եմ, որ ռեժիմի հանցագործությունների բացահայտման գործում Կոնգրեսը եղել է դրոշակակիրը, լոկոմոտիվը, և այն, ինչ մենք ասում էինք, բայց միջազգային հանրությունում արձագանք չէր գտնում, այսօր այս բոլոր բացահայտումներից հետո, նաև ԱՄՆ-ում և Ռուսաստանում հանցավոր խմբերի վնասազերծումից հետո, պարզ դարձավ, որ նրանք լուրջ կապերի մեջ են Հայաստանի իշխանությունների և օլիգարխների հետ: Այս թեման արդեն դարձել է բոլորի համար շատ հասկանալի թեմա և դրանով հաստատվել են ՀԱԿ-ի գնահատականները: Եվ հիմա միջազգային հանրությունը շատ վստահելի է համարում այն ինֆորմացիան, որը տրվում է ՀԱԿ-ի կողմից»,- ասել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ վերջին երեք օրվա ընթացքում Русский репортер-ի կայքում Հայաստանի մասին մի քանի հոդվածներ են հրապարակվել.
http://www.epress.am/2011/02/09/wikileaks-սերժ-սարգսյանը-իշխանության-է-բերու/
http://www.epress.am/2011/02/09/տեր-պետրոսյանն-ընտրություններից-առա/
http://www.epress.am/2011/02/08/wikileaks-քրեական-երևան-հանցագործություններ/
http://www.epress.am/2011/02/08/հայաստանի-իշխանությունները-գրոհել-ե/
http://www.epress.am/2011/02/08/«աստված-հեռու-պահի-բոզի-շառից»-գլխավո/
http://www.epress.am/2011/02/08/ինչ-կաշառք-էր-պահանջում-հհ-բնապահպանո/