Home / Հայաստան / Վարորդները ցանկանում են հանրահավաք անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում

Վարորդները ցանկանում են հանրահավաք անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում

Հայ-վրացական սահմանին գտնվող Բավրայի մաքսատան մոտ բողոքի ակցիա անցնակնող գյումրեցի վարորդները որոշել են վերադառնալ Գյումրի և հանրահավաք անցկացնել քաղաքի Թատերական հրապարակում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները իրենց պահանջներով դիմում էին ներկայացրել Բավրայի անցակետ և նշել էին, որ եթե կես ժամից պատասխան չստանան, դիմելու են ավելի  վճռական քայլերի:

Կես ժամից պատասխան չստանալով` վարորդները ցանկացել են փակել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը, սակայն այնուհետև որոշում են կայացրել գնալ Գյումրիի թատերական հրապարակ և այնտեղ հանրահավաք անցկացնել:

Ինչպես Epress.am-ին փոխանցեց ակցիայի մասնակից Կարեն Պողոսյանը, ակցիայի անցկացման ընթացքում վարորդների կողքին էին «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները: Բավրայի մաքսատան մոտ հավաքի ժամանակ խոսել է նաև Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով իր ելույթից հինգ րոպե հետո նկարահանող խմբի հետ հեռացել է:

Լուսանկարը` asparez.am-ի