Արևմուտքը Թուրքիային Ռուսաստանի դեմ է տրամադրում, և հակառակը: Այս մասին Մոսկվայում կայացած «Սահակաշվիլիի նոր ագրեսիան և Ռուսաստանը նոր Kովկասի համար պայքարում» թեմայով կլոր սեղանի շրջանակներում հայտարարել է թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը:
Նա հիշեցրել է, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում կռվում էին Թուրքիան և ԽՍՀՄ-ը, «սակայն այս երկրները միշտ չէ, որ մրցել են»: Դաշնակցային հարաբերությունների շատ լավ օրինակ է «Լենինի և Աթաթուրքի համագործակցությունը»:
«Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն ապահովում էր կովկասյան ազգերի բարեկամությունը և կայունություն էր պահպանում տարածաշրջանում, վերացնում էր Հայկական հարցը. հակամարտությունները Հայաստանի և Վրաստանի միջև: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն այս տարածաշրջանում կբխի միայն այդ ազգերի շահերից»,- հայտարարել է թուրք քաղաքագետը:
Փերինչեքը վստահ է, որ ներկայումս Արևմուտքը «նույն ֆիլմն է ցուցադրում Կովկասում»: «ԱՄՆ-ն ցանկանում է զավթել Միջին Ասիան: Ամերիկացի դիվանագետները «Մեծ Մերձակա Արևելք» ծրագիր են մշակել: Այդ նախագծի համաձայն` նրանք ցանկանում են փոփոխել 24 երկրների սահմանները, այդ թվում` Թուրքիայի: Կովկասում էլ հեղափոխության շնորհիվ, երբեմն ագրեսիայի, ինչպես դա եղավ 2008-ին, ցանկանում են շրջափակել Ռուսաստանը: Մեր պետությունները կրկին Արևմուտքից եկող սպառնալիքի տակ են գտնվում, որն այս անգամ ԱՄՆ-ից է գալիս: Այդ իսկ պատճառով ներկայումս ռազմավարական համագործակցություն է հարկավոր` այս տարածաշրջանում Արևմուտքի միջամտությունը վերացնելու, ինչպես նաև ազգերի միջև խաղաղություն և ընկերություն հաստատելու համար»,- Փերինչեքի խոսքերն է փոխանցում Regnum-ը: