«Ժամանակ» օրաթերթը երկու օր առաջ անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հացի գործարանի գոյությանը, որը ակնհայտ գերակա դիրք ունի այդ շուկայում, սակայն «անհասկանալի» պատճառներով ուշադրության չէր արժանանում ոչ հարկային տեսչության և ոչ էլ համապատասխան պետական այլ մարմինների կողմից:
Երեկ օրաթերթին հայտնի է դարձել, որ հրապարակումից հետո Սամվել Ալեքսանյանի գործարան են այցելել հարկային տեսուչները և սկսել են լայնածավալ ստուգումներ: Բացի դա, հարկային մարմինները զմռսել են նաև Երևանում գտնվող մի շարք այլ հացի փռեր, որոնք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն պատկանել են Սամվել Ալեքսանյանին: Այժմ այնտեղ ընթանում են հարկային ստուգումներ, և «հացի արքան» խիստ անհանգստացած է այս նոր զարգացումներով: