Ռուսաստանյան սպառողների շրջանում ճանաչում ձեռք բերած «Արցախ Ֆրուտ» ՓԲԸ-ի արտադրանքն այժմ իրացվում է նաև Աբխազիայում: Ինչպես հաղորդում է «Երկրամասը», Ղարաբաղի պահածոյացված բանջարեղենը հայտնվել է Աբխազիայի մայրաքաղաքի խանութներում:
Ղարաբաղում արդեն 4-րդ տարին գործող «Արցախ Ֆրուտը» մոտ 35 տեսակի արտադրանք է թողարկում: Միջին հաշվով ընկերության արտադրանքի ծավալը կազմում է 600 հազար ապակե տարա` սկսած 200 գրամանոցից մինչև 11 կգ-անոցը:
Արտադրանքի մոտ 30%-ն իրացվում է Ղարաբաղում, մնացած մասը` Հայաստանում և արտասահմանում: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Հոլանդիա և այլ եվրոպական երկրներ: