Home / Հայաստան / ՀՆԱ-ի ցուցանիշով Չինաստանը շրջանցել է Ճապոնիային

ՀՆԱ-ի ցուցանիշով Չինաստանը շրջանցել է Ճապոնիային

Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ տնտեսությունը` ԱՄՆ-ից հետո` շրջանցելով Ճապոնիային:

Այս մասին հայտնի է դարձել Ճապոնիայի ՀՆԱ-ի տվյալների հրապարակումից հետո:

2010 թվականի վերջին Ճապոնիայի ՀՆԱ-ն կազմել է 5,474 տրիլիոն դոլար, մինչդեռ Չինաստանի ցուցանիշը մոտեցել է 5,8 տրիլիոն դոլարի:

Ճապոնիայի տնտեսությունը տուժել է արտահանման նվազեցման և սպառողական պահանջակի պակասի հետևանքով, մինչդեռ Չինաստանի արդյունաբերությունը շարունակում է բարգավաճել:

Փորձագետների կարծիքով` նման տեմպերով զարգանալու դեպքում, Չինաստանը մոտ 10 տարի անց առաջ կանցնի նաև ԱՄՆ-ից: