Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը «ծանր հոգեբանական վիճակում է գտնվում»: Չնայած հիվանդությանը` նա հրաժարվում է «ինտենսիվ բուժումից», հաղորդում է Եգիպտոսի պետական «Ալ-Գումհուրիա» պարբերականը` հղում կատարելով Եգիպտոսի նախկին ղեվարի շրջապատի աղբյուրներին:
Հրատարակչության տվյալների համաձայն` նախկին նախագահը հրաժարվում է լքել երկիրն անգամ բուժման նպատակով: Իր վերջին ելույթներում Մուբարաքը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում հեռանալ այն երկրից, որին ծառայել է շուրջ 60 տարի: Ներկայումս նա գտնվում է երկու բժիշկների վերահսկողության տակ, որոնք ժամանել են Շարմ-էլ-Շեյխ նրանից հետո, երբ Մուբարաքը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:
Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ: