Home / Հայաստան / Ադրբեջանում վրացիներին թույլ չեն տալիս նորածիններին վրացական անուններով կոչել

Ադրբեջանում վրացիներին թույլ չեն տալիս նորածիններին վրացական անուններով կոչել

Խորհրդային տարիներին Ադրբեջանին փոխանցված Վրաստանի պատմական Սաինգիլո տարածաշրջանում ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական էթնիկ վրացիների իրավունքները ոտնահարվում են, հաղորդում է Կախետիի լրատվական կենտրոնը: Զակատալի և Բելակնի շրջաններում վրացական ընտանիքներին արգելում են նորածիններին վրացական անուններ տալ: Նրանք ստիպված են իրենց երեխաների համար անուն ընտրել տեղի իշխանությունների կողմից ներկայացված ցուցակից: Վերջին տարիների ընթացքում 5 հոգևորականներ ստիպված են եղել ադրբեջանական կողմի պարտադրանքով լքել Սաինգիլոն, հաղորդում է Благовест-инфо-ն:

Ադրբեջանական իշխանությունների որոշմամբ` պատմական Էրեթիում վրաց-ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիները, որոնք Սաինգիլոյում ավելի քան 10000 են կազմում, կարող են աղոթքի գնալ տարվա ընթացքում ընդամենը 2 անգամ` մայիսի 6-ին և նոյեմբերի 23-ին` Սուրբ Գեորգիին նվիրված ծիսակատարության ժամանակ: Իսկ մահմեդական կրոնին դավանող վրացիներին հնարավորություն չի տրվում վերականգնել պատմական ազգանունները: